Բաժիններ՝

Մարկ Ուոլբերգը 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանն է Forbes հանդեսի վարկածով

Ամերիկացի դերասան Մարկ Ուոլբերգը 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանն է հայտարարվել Forbes հանդեսի վարկածով: Արտիստների ամբողջական ցուցակը հրատարակության կայքում հրապարակվել է օգոստոսի 22-ին:

Տարվա ընթացքում Ուոլբերգը վաստակել է 68 մլն դոլար: Գումարի մեծ մասը դերասանն ստացել է «Բարև, հայրի՛կ, Նոր տարի է 2» և «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը» ֆիլմերի շնորհիվ:

Երկրորդ տեղում հայտնվել է Ժայռ մականունով Դուեյն Ջոնսոնը, որը «Մալիբուի փրկարարները» և «Ջումանջի» ֆիլմերի վերաթողարկումներից, ինչպես նաև «Ֆուտբոլիստները» սերիալի համար վաստակել է 65 մլն դոլար:

Երրորդ հորիզոնականում 54,5 մլն դոլարով տեղ է զբաղեցրել Վին Դիզելը: Դերասանին եկամուտ են բերել, մասնավորապես, նկարահանումները «Ֆորսաժի» ութերորդ մասում և «Երեք իքս» ֆրանշիզայի երրորդ ֆիլմում, ինչպես նաև Գրուտի կերպարի հնչյունավորումը «Գալակտիկայի պահապանները» սիքվելում: Առաջին տեսնյակում տեղ են գտել Ադամ Սենդլերը (50,5 մլն դոլար), Ջեքի Չանը (49 մլն), Ռոբերտ Դաունի-կրտսերը (48 մլն դոլար), Թոմ Քրուզը (43 մլն) և բոլիվուդյան երեք դերասաններ՝ Շահռուկհ Քհանը (38 մլն), Սալման Քհանը (37 մլն) և Աքշայ Կումարը (35,5 մլն):

Օգոստոսի 16-ին Forbes-ը 28-ամյա Էմմա Սթոունին համարել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին: Նա 12 ամսում վաստակել է 26 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս