Ադրբեջանական բանակում փոխհրաձգության հետևանքով կան տուժածներ
Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում փոխհրաձգություն է տեղի ունեցել զինծառայողի և վաշտի հրամանատարի միջև: Այս մասին գրում են սոցցանցի ադրբեջանական սեգմենտում:
Նախիջևանի Սադարակի շրջանից զորակոչված Հուսեյն Ահմադով Էլչին օղլին իրեն ամրակցված զենքից կրակ է արձակել վաշտի հրամանատար Ալեսկեր Ռզաեվ Ջաֆար օղլիի ուղղությամբ: Վերջինս իր հերթին պատասխան կրակ է բացել:
Կոնֆլիկտի պատճառը նախնական տեղեկություններով՝ Հուսեյն Ահմադովի նկատմամբ վատ վերաբերմունքն է: Նա զորավարժարանում վաշտի հրամանատարից պահանջել է, որպեսզի իրեն տեղափոխեն և ինքը ծառայությունը շարունակի հայրենիքում՝ Նախիջևանի տարածքում: Ի պատասխան վաշտի հրամանատարը պատասխանել է, որ իր իրական հայրենիքը սա է և սպառնացել է պատժել: Լեզվակռիվն ավարտվել է փոխհրաձգությամբ: Որոշ տվյալներով կրակոցներից տուժել են կոնֆլիկտի հետ կապ չունեցող անձինք, այդ թվում չորս զինվոր և մեկ քաղաքացիական անձ: