Բաժիններ՝

Նիկշա Բավցևիչն ամփոփել է Հայաստանի հավաքականի մասնակցությունը ԱԱ2019-ում

2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականի մարզիչ Նիկշա Բավցևիչն ամփոփել է մեր ընտրանու վերջին խաղն ու մասնակցությունը ԱԱ2019-ի ընտրական փուլում:

«Մրցակիցը մեծ փորձ ուներ և 40 րոպե խաղաց նույն տեմպով: Մենք կարողացանք դա անել միայն 30 րոպե, սակայն այդքանը բավարար չէր հաղթելու համար: Չորրորդ քառորդում մենք մեր մակարդակի վրա չէինք: Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ֆանտաստիկ աջակցության համար: Շատ հաճելի է խաղալ նման մթնոլորտում: Ափսոս, իմ տղաները պատրաստ չէին որսալ այդ հաճույքը: Մենք տուգանայինից ներս լավ չպաշտպանվեցինք և շատ անհատական սխալներ թույլ տվեցիք:

Նաև բազմաթիվ հնարավորություններ բաց թողեցինք տուգանայինից դուրս: Կարող ենք միայն շնորհավորել Բոսնիա և Հերցեգովինային: Կարծում եմ՝ բոլորս տխուր ենք հիմա, քանի որ չկարողացանք կատարել վերջին քայլը: Մյուս կողմից՝ մենք կարողացանք վերափոխել բասկետբոլը Հայաստանում:

Ցույց տվեցինք, որ այս թիմն ապագա ունի: Ցավոք, իմ տղաները միջազգային փորձ չունեին: Նրանցից շատերն իրենց կարիերայի ամենամեծ խաղերն անցկացրին: Նրանք չկարողացան լիովին արդարացնել մեր ակնկալիքները: Մեր մի քանի խաղացողներ վնասվածքներ ունեին և ֆիզիկապես լավ վիճակում չէին: Ի տարբերություն մեզ՝ բոսնիացիներն ունեին պահեստայինների մեծ նստարան: Բայց եկեք պատրվակներ չփնտրենք: Մենք պարտվեցինք, քանի որ չկարողացանք օգտագործել շատ հնարավորություններ»,- նշել է Բավցևիչը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս