Բաժիններ՝

Փարիզ-2017. Հայ ըմբիշների արդյունքները 1/16 եզրափակչում

Փարիզում մեկնարկել է Աշխարհի 2017 թվականի ըմբշամարտի առաջնությունը։ Առաջին օրը գորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։

Հայ մարզիկներն արդեն իսկ մրցել են 1/16 եզրափակիչներում:

Արթուր Շահինյանը (85 կգ) պարտվեց 1/16 եզրափակչում: Նրա մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Նիկոլայ Բարյակովն էր: Հավասար պայքարում մեր ըմբիշը 1:2 հաշվով զիջեց մրցակցին:

Արթուր Շահինյանը որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթել էր կորեացի Պարկին:
Ավելի վաղ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը պարտվել էր եգիպտացի Ղանեմին:

98 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի առաջին մրցակիցն իրանցի Սեյեդմոսթաֆա Սալեհիզադեն էր: Մեր ըմբիշը հաղթեց մրցակցին 3:1 հաշվով:

75 կգ քաշային Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկեց Աշխարհի առաջնությունում: Նա 1/16 եզրափակչում 9:0 հաշվով առավելության հասավ կուբացի Յուրիսանդի Ռիոսի նկատմամբ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս