
Արևաշատ գյուղում անհայտ անձը կրակոցներ է արձակել բնակիչներից մեկի տան ուղղությամբ

Արարատի մարզի Արևաշատ գյուղում երեկ անհայտ անձը կրակոցներ է արձակել բնակիչներից մեկի տան ուղղությամբ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Օգոստոսի 20-ին քաղաքացին ահազանգել և հայտնել է, որ գիշերը կրակել են իր տան վրա: Պարզվել է, որ անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել նշված քաղաքացու տան մոտ, որի հետևանքով վնասվել են տան պատուհանի ապակիները և տան դիմաց կայանված ավտոմեքենան: Դեպքի վայրից հայտնաբերվել են պարկուճներ, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն»,- հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետը:
Է. Ջանոյանը նաև ասաց, որ կատարվածի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան: