Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» կվերաստորագրի Զլատան Իբրահիմովիչին մեկ շաբաթվա ընթացքում

Հարկ չկա ձգել մինչև ձմեռ:

Զլատան Իբրահիմովիչի վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ» պետք է տեղի ունենա մոտ ժամանակները: Ինչպես հաղորդում է ESPN-ը, մոտակա շաբաթվա ընթացքում 35-ամյա շվեդը նոր պայմանագիր կստորագրի «կարմիր սատանաների» հետ:

Մանկունյանցիները որոշել են չձգել մինչև հունվար, քանի որ Զլատանը ժամկետից առաջ անցած՝ վերականգնվում է ծնկի վնասվածքից: Գործարքի նախաձեռնողը եղել է Ժոզե Մոուրինիոն, ով տպավորված է ոչ միայն Իբրահիմովիչի խփած 28 գնդակներով, այլ նաև հանդերձարանում նրա լիդերական որակներով:

Իբրան ծնկի ծանր վնասվածք ստացավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում՝ «Անդերլեխտի» դեմ խաղի ժամանակ: Ըստ բժիշկների առաջին կանխատեսումների՝ ֆուտբոլիստը պետք է վերականգնվեր միայն 2018թ. հունվարին: Մինչև վնասվածք ստանալը շվեդը չէր հասցրել երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, և արդյունքում՝ ակումբը կվերաստորագրի հարձակվողին:

Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց, որ Մոուրինիոն ուզում է վերադարձնել Իբրային ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս