Բաժիններ՝

Ուշադրություն. արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է

Ուշադրություն: Օգոստոսի 22-ից 26-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 22-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.Երևան քաղաքի օգոստոսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• օդի առավելագույն ջերմաստիճան՝      37.20C (2001 թ.)
• օդի նվազագույն ջերմաստիճան՝         12.70C (1977 թ.)
• օդի միջին օրական ջերմաստիճան՝      25.90C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս