
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Լիոնել Մեսսիի համար «Բարսելոնային» վճարել 330 մլն հրաժարագինը

Սա արդեն ծիծաղելի չէ:
«Բարսելոնայի» հարձակվողը պետք է «Մանչեսթեր Սիթիին»: «Քաղաքայինները», ովքեր մտնում են Մեսսիի նկատմամբ հավակնորդների ցուցակի մեջ, մինչև նրա կողմից կատալոնցիների հետ պայմանագիր ստորագրելը, մտադիր են նրա համար վճարել 330 մլն եվրո հրաժարագինը:
Ինչպես հաղորդում է Yahoo Sport-ը, մոտ ժամանակներն անգլիական ակումբը կապ կհաստատի արգենտինացու և նրա ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց հետ քննարկի անձնական պայմանագրի հարցում վերջիններիս ցանկությունները:
Մեսսին հանդես է գալիս «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում 2003 թվականից: Transfermarkt-ը 30-ամյա արգենտինացուն գնահատում է 120 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը