![](/banners/BeFunky-design.jpg)
Ռոբի Ուիլյամսը վարդագույն հագուստ է մշակել ամբողջ ընտանիքի համար
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/901890.jpg)
Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը մասնակցել է Marc O՚Polo բրենդի համար հագուստի նոր հավաքածուի մշակմանը: Ինչպես հայտնել է FashionNetwork-ը, խոսքը սվիթշոթերի շարքի մասին է, որն Ուիլյամսն ստեղծել է իր կնոջ՝ Այդայի հետ: Հագուստը վարդագույն է. այն ընտրել է երաժիշտի դուստրը:
Բոլոր մոդելները պատրաստվել են փափուկ տրիկոտաժից՝ թեւի վրա ասեղնագործված Ուիլյամսի ինքնագրով: Հավաքածուն թողարկվել է սահմանափակ խմբաքանակով: Նաեւ երգիչը մասնակցել է բրենդի գովազդային արշավին, լուսանկարների հեղինակը դարձել է լուսանկարիչ Փիթեր Լինդբերգը:
Ռոբի Ուիլյամսը բրիտանացի երգիչ է, երգերի հեղինակ եւ դերասան: 1990-ից մինչեւ 1995 թվականը եւ 2009-ից մինչեւ 2012 թվականը նա Take That փոփ-խմբի մասնակիցն էր: Marc O՚Polo մակնիշի ներքո վաճառվում է casual ոճով կարված հագուստ: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Շտեֆանսկիրհեն գերմանական քաղաքում: