Բաժիններ՝

«Կյանքում ընկերոջս չեմ թողնի մարտի դաշտում». այսօր ապրիլյան պատերազմում զոհված Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է: Զինծառայողն այսօր կդառնար 21 տարեկան:

Արցախում զոհված զինծառայող Գևորգ Վարդանյանը Գյումրի քաղաքից էր: 1996թ. ծնված զինծառայողը Թալիշում է ծառայել: 6 տարեկան հասակից ընտանիքի հետ ապրել է Ռուսաստանում: Վերադարձել էր Հայաստան՝ ծառայելու նպատակով: Գևորգն ընտանիքի միակ որդին էր. իրենից փոքր մի քույր ունի:

Կարդացեք նաև

Գևորգի հորեղբոր որդին՝ Հովհաննեսը, 168.am-ին պատմել էր, որ երկրորդ անգամ արձակուրդ էին տվել. ընկերոջն օգնություն էր ցույց տվել. «Արձակուրդ եկավ: Մեզ չէր ասել՝ ինչի համար են խրախուսել: Հետո իմացանք, որ ընկերոջը վիրավորել են, Գևորգն օգնելով՝ մարտի դաշտից հանել է դուրս: Արձակուրդից երկու օր էլ շուտ գնաց: 7 օրով էին արձակուրդ տվել, 5 օր մնաց: Արդեն ժամանակն էր, որ բարձրանային դիրքեր: Ասաց՝ եթե ես ժամանակին չգնամ, իմ ընկերներն ավել կկանգնեն»:

«Ինքն ընդհանրապես չէր մտածում բանակի, կռվի, պատերազմի մասին: Միշտ ասում էր՝ վերևն Աստված կա, Աստված չանի, եթե ինչ-որ բան լինի, մենք պիտի մինչև վերջ պայքարենք, մինչև վերջ պիտի կռվենք: Ասում էր՝ ես կյանքում ընկերոջս չեմ թողնի մարտի դաշտում: Մենք էլ, իրեն ճանաչելով, իր հետ ապրելով, վախ ունեինք, որ ինքն իր դուխի երեսից մինչև վերջ կգնար, ինքն ընկերոջը միայնակ չէր թողնի: Ինքն իր ավագ լեյտենանտի հետ է խփվել, մինչև վերջ հետը կռվել է, վաշտի ու դասակի հրամանատարի կողքին է եղել»,- ասել էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս