
«Ես շատ կզարմանամ, եթե մենք Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագիր չստորագրենք». «Բարսելոնայի» փոխնախագահ

Կատալոնացիները շարունակում են բանակցություններն արգենտինացու հետ:
«Պարզ է, որ այդ թեման մեր օրակարգում է: Շատ լավ տեսարան է ձևավորվում: Ես շատ կզարմանամ, եթե նոր պայմանագիր չստորագրվի»,- ասել է Ժորդի Մեստրեն, ում խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:
Հուլիսի սկզբին «Բարսելոնան» հայտարարեց, որ պայմանավորվել է Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ. մինչև 2021 թվականը: Լիոնելը պետք է ստորագրությունը դներ պայմանագրի տակ արձակուրդից հետո, բայց դա դեռ տեղի չի ունեցել: «Բարսելոնայի» հետ Մեսսին 8 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, և 4 անգամ՝ Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը