
Սրբուհի Էլիաս. Նոր Զելանդիայի առաջին կին-գլխավոր դատավորը ծնվել է հայի ընտանիքում

Սիան Էլիասը (իսկական անունը՝ Սրբուհի Էլիաս) առաջին կինն է, որը զբաղեցրել է Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը:
Նա ծնվել է 1949թ. մարտի 13-ին հայի, ում ծնողները Ցեղասպանության տարիներին փախել են Օսմանյան Թուրքիայից Մեծ Բրիտանիա, և Ուելսից վալլուհու ընտանիքում:
Սրբուհի Էլիասը ծնողները Օկլենդ (Նոր Զելանդիա) են տեղափոխվել, երբ աղջիկը մեկ տարեկան էր: Սրբուհու հայրը՝ Մինաս Էլիասը, իր կյանքը նվիրել է բժշկությանը: Զուգահեռ բժշկական գրաֆիկին Մինաս Էլիասը ակտիվորեն մասնակցել է Նոր Զելանդիայի հայկական կազմակերպությունների աշխատանքին:
Իր հարցազրույցներից մեկում Սրբուհի Էլիասը նշել է, որ հայ ժողովրդին պատկանելությունը միշտ մեծ դեր է խաղացել իր ընտանիքի կյանքում:
Էլիասը սովորել է աղջիկների մասնավոր գիմնազիայում, ինչից հետո ընդունվել է Օկլենդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Սկսելով կարիերան տեղի իրավաբանական ընկերություններից մեկում` Սրբուհի Էլիասը մեծ հաջողությունների է հասել՝ 1984թ. նա ստացել է Օկլենդի շրջանի իրավական հարցերով լիազորի պաշտոն, իսկ 4 տարի անց դարձել է Թագավորական դատարանի անդամ:
1998թ. Էլիասը արժանացել է պետական մեդալի, ինչից հետո նշանակվել է Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի նախագահ, այդ պաշտոնում է մինչ օրս (մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էին միայն տղամարդիկ):
Նոր Զելանդիայի Գերագույն դատավորի պաշտոնի յուրահատկությունը այն է, որ նրա պարտականությունների մեջ է մտնում երկրի գեներալ-նահանգապետին փոխարինելը (նա նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից) նրա հիվանդության կամ անհրաժեշտ պահին բացակայելու դեպքում: