Յուղաթերթ. հայկական շերտավոր թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
Ալյուր – 1 կգ
Ձու – 6 հատ
Կաթ – 200 մլ
Հալեցրած կարագ (խմորի համար) – 50 գ
Հալեցրած կարագ (շերտերին քսելու համար) – 150 գ
Աղ – 1 պտղունց
Բուսայուղ՝ տապակին քսելու համար
Մեղր – 300 գ
Պատրաստման եղանակը
Թասի մեջ մաղել ալյուրը և կենտրոնում փոսիկ անել:
Փոսիկի մեջ լցնել թեթև հարած ձվերը, տաք կաթը՝ մեջը սոդա խառնած, ավելացնել կարագը և խմոր հունցել:
Խմորը գրտնակել որքան հնարավոր է՝ բարակ, հալած կարագ քսել, մի փոքր ալյուր շաղ տալ և փաթաթել ծրարի նման:
Հետո նորից գրտնակել, կարագ քսել, ալյուր շաղ տալ, նորից փաթաթել ծրարի նման:
Կրկնել ևս 4 անգամ:
Պատրաստի խմորը դնել բուսայուղ քսած տապակի մեջ:
Թխել ջեռոցում 10-15 րոպե, միջին ջերմաստիճանում:
Պատրաստի թխվածքաբլիթը կտրատել քառակուսիների և վրան տաք մեղր լցնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը