6 խնդիր, որոնք կապված են վիտամին D-ի անբավարար քանակի հետ
Jv.ru-ն գրում է, որ օրգանիզմում վիտամին D-ի անբավարար քանակն առողջության հետ կապված մի շարք խնդիրների պատճառ է դառնում։ Այս վիտամինի հիմնական գործառույթը կալցիումի և ֆոսֆորի յուրացումն ապահովելն է։ Դա է պատճառը, որ դրա անբավարար քանակը բավական արագ է ազդում հենաշարժողական համակարգի, ուղեղի, ատամների առողջության վրա։ Ինչ հետևանքերի է հանգեցնում դրա անբավարար քանակը։
Սրտի հիվանդություններ։ Ավստրիացի գիտնականները կարծում են, որ վիտամին D-ի անբավարար քանակն ուղղակիորեն կապված է սրտի առողջության հետ։ Ըստ նրանց՝ այս վիտամինի բավարար քանակը կարող է օգնել կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը։
Վաղաժամ ծննդաբերություն։ Կանադացի գիտնականներն էլ այն համոզման են, որ օրգանիզմում այս վիտամինի բավարար քանակը նվազեցնում է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը։ Նրանց կարծիքով՝ այս վիտամինն ապագա մայրերին պաշտպանում է վարակներից, որոնք հաճախ են հանգեցնում վաղաժամ ծննդաբերության։
Ցրված սկլերոզ։ Մասնագետների մի մասը հակված է այն տեսակետին, որ այս հիվանդությունն ավելի դանդաղ է զարգանում այն անձանց շրջանում, ում օրգանիզմին բավարարում է վիտամին D-ի քանակը։
Մինչդաշտանային սինդրոմ։ Այս սինդրոմի դրսևորումների մեծ մասը կապված է մկանների ու հոդերի հիպերտոնուսի հետ, իսկ կալցիումն ակտիվ մասնակցություն է ունենում դրանց հանգստացմանը։
Մազաթափություն։ Վիտամին D-ի անբավարար քանակը կարող է ազդել նաև մազերի վրա։
Դեմենցիա։ Ճիշտ սննդակարգը կարող է օգնել խուսափել ուղեղի աշխատանքի հետ կապված խնդիրներից։ Այդ թվում՝ կարևոր է, որ օրգանիզմն անհրաժեշտ քանակով վիտամին D ստանա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը