Բաժիններ՝

Դիբալայի համար «Բարսելոնան» առաջարկում է նաև Ինիեստային

Նեյմարին կորցնելուց հետո կատալոնական «Բարսելոնան» ավելի մեծ ջանքերով է ցանկանում ձեռք բերել «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալային:

Ըստ իսպանական մամուլի՝ կատալոնական ակումբն արդեն առաջարկով է դիմել թուրինյան ակումբի ղեկավարությանը: Կատալոնացիները Դիբալայի համար առաջարկել են 120 մլն եվրո: Սակայն կա ևս մեկ տարբերակ: Ըստ այդ տարբերակի՝ կատալոնացիները կվճարեն 90 մլն եվրո և թուրինցիներին կտան նաև Ինիեստային:

Թուրինյան ակումբը, սակայն, դեմ է նաև այս երկրորդ տարբերակին:

Աղբյուրը նշում է նաև, որ Դիբալային գնել է ցանկանում կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031