Իրանում ընթանում է Հասան Ռոուհանիի երդմնակալությունը. Ներկա է նաև Սերժ Սարգսյանը

Իրանի խորհրդարանում սկսվել է երկրի վերընտրված նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությունը: Ինչպես հաղորդում է Irna գործակալությունը, Թեհրան է ժամանել և արարողությանը ներկա է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Արարաղությանն ընդհանուր առմամբ ներկա է արտերկրի 100 պատվիրակություն, այդ թվում՝ են 8 երկրների նախագահներ, խորհրդարանների 19 խոսնակներ, 9 փոխնախագահներ և վարչապետներ, խորհրդարանների 7 փոխնախագահներ, 11 արտգործնախարարներ և այլն:

Ընթացիկ տարվա մայիսի 19-ին Իրանում տեղի ունեցած 12-րդ նախագահական ընտրություններին Հասան Ռոուհանին վերընտրվել է երկրորդ անգամ՝ ձայների 57 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031