Թերեզա Մեյն իր մրցակցին գերազանցում Է միայն երեք տոկոսային կետով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ժողովրդականության վարկանիշով միայն 3 տոկոսով է գերազանցում իր մրցակցին՝ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինին: Այդ մասին վկայում են YouGov-ի հարցման տվյալները:

Հարցման արդյունքների համաձայն, Մեյին աջակցում է բրիտանացի ընտրողների 36 տոկոսն այն դեպքում, երբ Քորբինին՝ 33 տոկոսը: Նաեւ հարցման մասնակիցների շուրջ մեկ երրորդը (31 տոկոսը) դժվարացել Է որոշել վարչապետի լավագույն թեկնածությունը:

Ինչ վերաբերում է կուսակցական նախապատվություններին, ապա այստեղ լեյբորիստները գերազանցել են պահպանողականներին. ի պաշտպանության Մեյի կուսակցության արտահայտվել է ընտրողների 41 տոկոսը, իսկ լեյբորիստներին աջակցել է 44 տոկոսը:

Վաղաժամկետ համընդհանուր ընտրությունները Մեծ Բրիտանիայում անցկացվել են հունիսի 8-ին: Դրանք Մեյի ղեկավարությամբ նախաձեռնվել Էին պահպանողականների կողմից, որպեսզի քաղաքական գործիչներին եւ հասարակությանը համախմբեն առաջիկա Brexit-ի լույսով, բայց ստացվեց հակառակը. Պահպանողականների կուսակցությունը խորհրդարանում կորցրեց բացարձակ մեծամասնությունը եւ հարկադրված եղավ փոքրամասնության կառավարություն ձեւավորել:

Հարցումն անցկացվել է հուլիսի 31-ին. դրան մասնակցել է 1665 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031