Մշակույթի նախարարությունն ընդունում է ոչ պետական լրատվամիջոցների 2018թ. պետական աջակցության հայտերը
ՀՀ մշակույթի նախարարությունն օգոստոսի 7-ից ընդունում է ոչ պետական լրատվամիջոցների 2018թ. պետական աջակցության հայտերը: Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, 2018թ. պետական աջակցության համար կարող են դիմել ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, մշակութային կյանք լուսաբանող մարզային մամուլը, մշակութային ուղղվածության կամ մշակույթի բաժին ունեցող հանրապետական տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, արվեստի քննադատություն պարունակող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականները, մշակութային ուղղվածություն ունեցող տպագիր կամ էլեկտրոնային նորաստեղծ լրատվամիջոցները։
Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։
Հայտերն ընդունվում են օգոստոսի 7-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ՝ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունում (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 2, Վազգեն Սարգսյան3, 6-րդ հարկ, հեռ.՝ (011) 52-39-38):
2018թ. պետական աջակցության համար դիմելու մյուս պայմաններին կարող եք ծանոթանալ պաշտոնական ծանուցման տեքստում, որը, ինչպես նաև աջակցության համար դիմելու հայտաձևը, տեղադրված է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հասցեով.
Հայտերը քննարկելու և պետական աջակցության է ներկայացնելու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով ստեղծված համապատասխան խորհուրդը։