 
                        Հայտնվել է «Միստեր Ռոբոտի» երրորդ եթերաշրջանի թիզերը
 
                                    Համացանցում զետեղել են «Միստեր Ռոբոտ» սերիալի երրորդ եթերաշրջանի թիզերը: Տեսահոլովակը հրապարկված է Trailers Promos Teasers-ի YouTube-ալիքում։
15-վայրկենանոց տեսագրությունում հայտնվում են մի քանի գործող անձեր, այդ թվում՝ անվանադերի հերոսը: Կադրում նաեւ ցուցադրված է տկտկացող ժամացույց: Նախագիծը հեռուստաէկրաններ կվերադառնա հոկտեմբերին: Նոր էպիզոդների պրեմիերայի ստույգ օրը չի ճշտվում: Նոր եթերաշրջանում կլինի 10 սերիա: «Միստեր Ռոբոտը» USA Network ալիքով ցուցադրվում է 2015 թվականից: Սերիալը պատմում է երիտասարդ ցանցահեն Էլիոթ Ալդերսոնի մասին, որը գրոհում է այն կորպորացիայի վրա, որտեղ ինքն աշխատում է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        