Եթե նկատում եք այս նշանները, ժամանակն է՝ մտածել դետոքսիկացիայի մասին. անուշադրության մի մատնեք
Fithacker.ru-ն գրում է, որ ժամանակ առ ժամանակ օրգանիզմը մաքրելը կարևոր նշանակություն ունի ընդհանուր առողջական վիճակի, լավ ինքնազգացողության համար։ Եթե նկատում եք հետևյալ նշանները, նշանակում է՝ օրգանիզմն ունի դրա կարիքը.
• վնասված մաշկ
• քաշի ավելացում
• հոգնածություն
• գլխացավեր
• նյութափոխանակության հետ կապված խնդիրներ
• տրամադրության հաճախակի տատանումներ
• հոդացավեր։
Ինչպես մաքրել օրգանիզմը։ Հարկավոր է սկսել՝ հրաժարվելով մթերքի օգտագործումից, որը բարձրացնում է թթվայնությունը։ Այդ մթերքների շարքին են դասվում ալյուրը, կաթը, սուրճը, սև թեյը, պանիրը, միսը, ալկոհոլը, քաղցրավենիքը, ֆասթ-ֆուդը։ Օրգանիզմը մաքրել սկսելուց 2 օր առաջ հարկավոր է բացառապես միրգ-բանջարեղեն ուտել։ Հակավոր է ջուր խմել և խոտաբույսերով թեյեր։
Երիկամներ։ Երիկամների մաքրման համար հարկավոր է շատ միրգ օգտագործել։ Բացի այդ՝ խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել մաղադանոս, կաղամբ, իմբիր, քրքում, դդում։
Աղիներ։ Սննդակարգ ներառեք սպանախ, բրյուսելյան կաղամբ, սխտոր, չիայի սերմեր, մրգեր, կիտրոն, խնձորի քացախ, ավոկադո, բրոկոլի, կանաչ թեյ։
Լյարդ։ Նախ հարկավոր է խուսափել ալկոհոլի հաճախակի օգտագործումից։ Սննդակարգ ներառեք սխտոր, գրեյպֆրուտ, խնձոր, բրոկոլի, հնդկաձավար, կիտրոն, ընդեղեն, կաղամբ, քրքում, կանաչ թեյ, բանջարեղեն, ավոկակո։
Ենթաստամոքսային գեղձ։ Օգտագործեք կիվի, կիտրոն, պապայա, արքայախնձոր։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը