Բաժիններ՝

Facebook-ը սարք է մշակում տեսակապով զրույցների համար. Bloomberg

Facebook-ը մշակում է սարք, որը նախատեսված է տեսակապով զրույցներ վարելու համար, այն կարող են ներկայացնել 2018 թվականի գարնանը: Օգոստոսի 1-ին այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Նրա աղբյուրների տեղեկություններով՝ պլանավորվում է, որ նուրույթը կունենա սենսորային դիսփլեյ՝ մոտավորապես միջին նոութբուքի էկրանի չափով, ինչպես նաեւ խիցիկ, որն ունակ կլինի արձագանքելու շարժմանը: Սարքը նախատեսված կլինի տնային պայմաններում կիրառման համար:

Ինչպես սպասվում է, առաջին անգամ այն կցուցադրեն F8 պրոֆիլային խորհրդաժողովում, որը կկայանա հաջորդ գարնանը: Նախատիպերն արդեն ստեղծված են, դրանք օգտագործում են փորձնական ռեժիմով:

Ինչպես նշել է Bloomberg-ը, Facebook-ը նաեւ աշխատում է եւս մեկ նորույթի՝ «խելացի» ձայնային դինամիկի վրա՝ տնային տեխնիկայի կառավարման համար: Ընկերությունը փորձում է այս ծրագրի իրագործմանը ներգրավել Apple-ի փորձառու աշխատակիցների: Ավելի վաղ մի քանի ֆիրմաներ ներկայացրել են այս տիպի իրենց սարքերը: Դրանց թվում Google Home-ը, որն աշխատում Google Assistant է էլեկտրոնային օգնականի հիման վրա:

Երկու սարքերն էլ մշակում են Facebook-ի Building 8 փորձարարական արտադրական համալիրում: Ինչպես սպասվում է, դրանք կաշխատեն Android գործառական համակարգով: Այս նորույթների առթիվ Facebook-ի կողմից պաշտոնական հավաստումներ առայժմ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս