Բաժիններ՝

Դիլիջանում Mitsubishi Pajero-ի ուղղությամբ կրակոցներ արձակողը հայտնաբերվել է. Shamshyan.com

Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հուլիսի 26-ին Դիլիջան քաղաքում տեղի բնակիչ՝ 57-ամյա Սեյրան Անանյանի Mitsubishi Pajerօ մակնիշի 11 ՕՍ 516 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակողին. տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 27-ին ոստիկանություն է մեղայականով ներկայացել Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Էդվարդ Անանյանը և հայտնել, որ ինչ-որ հարցերի շուրջ անհամաձայնության պատճառով ինքը իր «Սայգա 12-Ս» տիպի 12 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակել է Ս. Անանյանի Mirsubishi-ի ուղղությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս