Բաժիններ՝

Արտակարգ դեպք Երևանում. 2-ամյա երեխան տատիկի գրկից վայր է ընկել պատշգամբից. Shamshyan.com

Այսօր հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր փողոցի տներից մեկից: Նշված հասցե է մեկնել Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Աղաջանյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ նշված տան 2-րդ հարկի պատշգամբի մոտ երեխայի՝ 2-ամյա է. Շ-ի տատիկը՝ 54-ամյա Ա. Ս.-ն, երեխային օրորելու ժամանակ գրկից անզգուշաբար պատշգամբից գցել է երեխային:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս