
Բակո Սահակյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Երեւանի եւ ԼՂՀ մայրաքաղաքի ու շրջանների միջեւ համագործակցությանը եւ մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես սատարում է Արցախին՝ պահանջված եւ կարեւոր համարելով Մայր Հայաստանի մայրաքաղաքի հետ կապերի ընդլայնումն ու խորացումը:
Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: