
«Պարտությունից հետո արդարացում չի լինում». Աբրահամ Խաշմանյան

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ԲԱՏԷ-ի դեմ խաղում կրած պարտությունը կապում է թույլ տված սխալերի հետ:
«Պարտությունից հետո արդարացում չի լինում: Նման խաղերում մեկ սխալը ճակատագրական է լինում: Մենք թույլ տվեցինք այդ սխալները: Չէի ասի, որ մենք այսօր վատ ֆուտբոլ խաղացինք: Իր առավելագույնն արեց թիմը: Մրցակիցը բավակնին փորձառու թիմ է: Մեն ունեինք պահեր, որոնք չօգտագործեցինք: 1:1 հաշվով ժամանակ մենք չկարողացանք խաղը մեր ձեռքում պահեինք: Մեր դարպասին եղել է միայն երեք հարված, երեքն էլ գոլի են վերածվել»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը:
Խոսելով դարպասապահ Արսեն Բեգլարյանի մասին Խաշմանյանը փաստեց, որ ինքը գոհ է նրա խաղից: «Մենք կփոխեինք ամեն ինչ, եթե պահպանեինք 1:0 հաշիվը: Ես էլ, ֆուտբոլիստներն էլ կարծում էինք որ հնարավորությունները 50/50 էր»,-,եզրափակեց Խաշմանյանը: Խաշմանյանն իր առանձնահատուկ շնորհակալությունը հայտնեց երկրպագուներ աջակցության համար:
Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հյուրընկալելով բելառուսական ԲԱՏԷ-ին՝ զիջեց 1։3 հաշվով։