
«Ալաշկերտ»-ը չհաղթահարեց Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլի ԲԱՏԷ-ի արգելքը

Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլումհյուրընկալելով բելառուսական ԲԱՏԷ-ին՝ զիջեց 1։3 հաշվով։
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում «Ալաշկերտ»-ը մեկնարկային րոպեներին նախաձեռնությունը վերցրել էր իր ձեռքը։ Խաղի 21-րդ րոպեին դարպասապահի դիմաց միայնակ դուրս գալով հայկական թիմին առաջ մղեց Ուրոշ Նենադովիչը։ Սակայն 2 րոպե անց ԲԱՏԷ-ն վերականգնեց հաշվի հավասարությունը։ Գոլի հեղինակ դարձավ Միխայիլ Գորդեյչուկը։
Առաջին կեսի 35-րդ րոպեին ԲԱՏԷ-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Միխայիլ Գորդեյչուկը՝ հաշիվը դարձնելով 1։2։ Երկրորդ կեսում ԲԱՏԷ-ն գերազանցում էր հայկական թիմին և առավելությունը գոլի վերածվեց 79-րդ րոպեին. գոլն իր ակտիվում գրանցեց Մաքսիմ Վոլոդկոն։ Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1։3 հաշվով ու «Ալաշկերտ»-ը չկարողացավ պարտմություն կերտել հայկական ակումբային պատմության մեջ՝ չհաղթահարելով երկրորդ փուլի արգելքը։
Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Երկու խաղերի ընդհանուր 2։4 հաշվով ԲԱՏԷ-ն դուրս եկավ ՉԼ 3-րդ փուլ։