Աջիկայի պատրաստման լավագույն բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Լոլիկ – 5 կգ
2. Քաղցր պղպեղ – 1 հատ
3. Խնձոր – 1 կգ
4. Գազար – 1 կգ
5. Կարմիր կծու պղպեղ – 100 գ
6. Բուսայուղ – 1 բաժակ
7. Սխտոր – 200 գ
8. Քացախ (9 տոկոսանոց) – 1 բաժակ
9. Աղ – 1.5 ճ/գ
10. Շաքարավազ – 1/2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Քաղցր պղպեղը մաքրել սերմերից:
2. Մաքրել և կեղևազրկել գազարը և խնձորը:
3. Մաքրել և շերտատել սխտորը: Կծու պղպեղը մաքրել սերմերից:
4. Մսաղացով անցկացնել լոլիկը, քաղցր և կծու պղպեղները, խնձորը և գազարը: Խառնուրդի մեջ անպայման ավելացնել բուսայուղ:
5. Ստացված զանգվածը դնել ցածր կրակի վրա և եփել մոտ 2-2.5 ժամ:
6. Հետո ավելացնել մանրացրած սխտորը, շաքարավազը, քացախը և աղը: Աջիկան եփել ևս 30 րոպե:
7. Մինչ աջիկան եփվում է, պատրաստել բանկաները. լավ լվանալ և ստերիլացնել դրանք:
8. Տաք աջիկան լցնել բանկաների մեջ և փակել կափարիչով: Շրջել բանկաները և թողնել, որ սառչեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը