Բաժիններ՝

Սմբուկից պատրաստված շատ համեղ կոտլետներ

Բաղադրիչներ

1. Սմբուկ – 1.5 կգ
2. Չորահաց – 80 գ
3. Ձու – 1 հատ
4. Պարմեզան պանիր – 50 գ
5. Մաղադանոս – 10 ճյուղ
6. Սխտոր – 2 ատամիկ
7. Աղ – 1.5 թ/գ
8. Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Սմբուկը լվանալ, շարել տապակի մեջ և 30 րոպեով դնել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը (սմբուկները պետք է փափկեն):

2. Թողնել, որ սմբուկները սառչեն, մաքրել, շարել քամիչի մեջ, որպեսզի ավելորդ հյութը հոսի:

3. Մաղադանոսը մանրացնել, լցնել թասի մեջ: Սմբուկը մանրացնել, ավելացնել մաղադանոսի վրա:

4. Ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած սխտոր, ձու, քերած պարմեզան, խառնել: Ավելացնել չորահացը, նորից խառնել:

5. Ձևավորել կոտլետներ, թաթախել ալյուրի մեջ և 2 կողմից տապակել լավ տաքացրած բուսայուղի մեջ:

6. Պատրաստի կոտլետները շարել անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի, և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս