Բաժիններ՝

Ռոնալդուն կդառնա «Ռեալ»-ի երրորդ ավագը

Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կդառնա թիմի երրորդ ավագը։ Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը:

Թիմի հիմնական ավագը կշարունակի լինել Սերխիո Ռամոսը, իսկ փոխավագը կլինի Մարսելոն: Թիմի երրորդ ավագը պորտուգալացի պաշտպան Պեպեն էր, ով ազատ գործակալի կարգավիճակով լքել է թիմը և միացել թուրքական «Գալաթասարայ»-ին:

Պեպեի հեռանալուց հետո «Ռեալ»-ի երրորդ ավագը կդառնա Քրիշտիանու Ռոնալդուն: Նշվում է նաև, որ Ռոնալդուն հաճախակի հանդիպումներ է ունենալու ակումբի ղեկավարության հետ՝ թիմի վերաբերյալ արդիական հարցերի քննարկման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31