Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտնապես հայտարարել է Ռոմելու Լուկակուի հետ պայմանագիր ստորագրելու մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես հայտարարել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ պայմանագիր սոտորագրելու մասին: Ինչպես հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 24-ամյա բելգիացի հարձակվողի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր: Լուկակուն նոր թիմին կմիանա Լոս Անջելեսում մինչմրցաշրջանային նախապատրաստությանն ընդառաջ:

«Ռոմելուն իսկապես շատ լավ տարբերակ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար: Նա լավ անձնավորություն է և մեծ խաղացող: Բնական է, որ նա ցանկանում է շարունակել իր կարիերան մեծ ակումբում: Նա լավ համալրում կլինի մեր խմբի համար, և ես համոզված եմ, որ թիմը նրան լավ կընդունի: Ես սպասում եմ նրա հետ աշխատելուն»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Ռոմելու Լուկակուն իր խոսում շնորհակալություն է հայտնել «Էվերթոն»-ի ղեկավարությանն ու երկրպագուներին այդ ակումբում անցկացրած 4 տարիների համար: «Այնտեղ ես լավ ընկերներ ունեմ, որոնց հետո շատ հետաքրքիր ու զվարճալի պահեր եմ կիսել: Սակայն, երբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և Ժոզե Մոուրինյոն թակում են դուռը, դա նոր հնարավորություն է, որը ես չեմ կարող մերժել»,- ասել է բելգիացի հարձակվողը:

Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Լուկակուի համար «Էվերթոն»-ին վճարել է 85 միլիոն եվրո: Նշվում է, որ Լուկակուն նոր ակումբում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս