
«Պետք է լինի աստիճանական ազատ արձակման մեխանիզմ». Արման Թաթոյան

«Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում պետք է տեղի ունենան փոփոխություններ»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ըստ նրա՝ պետք է լինի աստիճանական ազատ արձակման մեխանիզմ. «Պետք է լինի ռեժիմների ճկուն փոփոխության մեխանիզմ, պետք է լինի այնպես, որ մարդն իր վերջո ազատությունից երկման որոշակի ժամկետ կրելուց հետո արդեն պատրաստ լինի ազատության»:
Նրա խոսքով՝ Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը լիարժեք չի գործում, որովհետև անձը պահվում է մեկուսացման մեջ, նրա հետ բավարար սոցիալ-հոգեբանական աշխատանքներ չեն տարվում, վերջում ասում ենք՝ անձը պատրաստ չէ ազատ արձակվելու. «Պետությունն ինքն իր թերությունների համար չպետք է անձին զրկի ազատ արձակվելու հնարավորությունից»: