Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերների վրա ծախսել է 733 մլն եվրո
«Ռեալը» և «Բարսելոնան» երկուսով ծախսել են ընդամենը 173 մլն եվրո ավելի:
Հուլիսի 8-ին «Մանչեսթեր Յունայթեդը» ձևակերպեց Ռոմելու Լուկակուի տրանսֆերը 85 մլն եվրոյով: Այս ամառ միայն «Միլանն» է ծախսել ավելի շատ (129 մլն): Իսկ 2013 թվականի ամառվանից՝ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի դարաշրջանի ավարտից հետո մանկունյանցիներին հավասարը չկա:
Մինչև Լուկակուի տեղափոխվելը ըստ ծախսերի 4 տարվա մեջ առաջին տեղը գրավում էր «Մանչեսթեր Սիթին» (721 մլն), իսկ հիմա առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է՝ 733: Հնգյակի մեջ են մտնում «Չելսին» (491 մլն), «Յուվենթուսը» (482 մլն) և ՊՍԺ-ն (462 մլն):
«Բարսելոնան» (454 մլն) և «Ռեալը» (452 մլն) զբաղեցնում են 7-րդ և 8-րդ տեղերը:
Սըր Ալեքսի աշխատանքի 27 տարիներին մանկունյանցիները տրանսֆերների վրա ծախսել են 790 մլն եվրո:
Ֆերգյուսոնի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ամենախոշոր տրանսֆերները եղել են Պոլ Պոգբան (105 մլն), Ռոմելու Լուկակուն (85 մլն), Անխել Դի Մարիան (75 մլն) և Անտոնի Մարսիալը (60 մլն): Սըր Ալեքսի ամենախոշոր ձեռքբերումը եղել է Ռիո Ֆերդինանդը (46 մլն):
Պատրաստեց Անի Գաբուզյանը