Բաժիններ՝

Զինեդին Զիդանի որդին կլինի «Ռեալի» երրորդ դարպասապահը

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալի» երիտասարդական թիմի 19-ամյա դարպասապահ Լուկա Զիդանը առաջիկա մրցաշրջանում կդառնա մայրաքաղաքային ակումբի հիմնական թիմի 3-րդ դարպասապահը:

Ըստ պարբերականի տեղեկության, «սերուցքայինների» մարզիչ Զինեդին Զիդանը պլանավորում է ընդգրկել որդուն հիմնական թիմի կազմում այն բանից հետո, երբ ակումբից կհեռանա Ռուբեն Յանյեսը, ով նախորդ մրցաշրջանում ոչ մի խաղ չի անցկացրել:

Առաջին և երկրորդ դարպասապահները կմնան Կեյլոր Նավասը և Կիկո Կասիլյան: Լուկա Զիդանի հետ կարող է մրցակցել նաև «Ռեալի» երիտասարդական թիմի մյուս դարպասապահը՝ Ալեքս Կրանինգսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31