
Կամո Հովհաննիսյանի գոլն օգնել է «Տորպեդո ԲելԱԶ»-ին հաղթանակ տոնել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանի գոլն օգնել է «Տորպեդո ԲելԱԶ»-ին հաղթանակ տոնել:
Բելառուսի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Տորպեդո ԲելԱԶ»-ը մրցում էր «Սմոլևիչի-ՍՏԻ»-ի հետ: «Տորպեդո ԲելԱԶ»-ին հաջողվել է երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Հայաստանի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը 77-րդ րոպեին խփել է թիմի երկրորդ գնդակը:
«Տորպեդո ԲելԱԶ»-ի հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ: