Բաժիններ՝

«Չելսին» «Միլանի» հետ կպայքարի Օբամեյանգի համար

«Չելսիի» ղեկավարությունը շարունակում է փնտրել հիմնական հարձակվողի դիրքի թեկնածուներ:

«Չելսին» միացել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էերիկ Օբամեյանգի համար մրցավազքին: Գաբոնցի հարձակվողը վերջին ժամանակները հետաքրքրում էր «Միլանին», սակայն հիմա «ռոսոներները»՝ ի դեմս «Չելսիի» մրցակից են ձեռք բերել:

«Կապույտների» ղեկավարությունը խաղադրույք էր կատարում Ռոմելուի հետ բանակցությունների վրա, որոնք սակայն չհանգեցրին սպասված արդյունքին: Բելգիացին գերադասեց տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», այն դեպքում, երբ «Չելսին» ստիպված է ակտիվանալ այլ ուղղություններով:

Տվյալ պահին հենց գաբոնցին է հանդիսանում գլխավոր տարբերակը «Չելսիի» համար: Արդյունավետությունը և տեխնիկական արսենալը ֆուտբոլիստին դարձնում են ավելի գերադասելի՝ համեմատած մյուս թեկնածուների հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս