Ավտովթար Մյասնիկյան պողոտայում. կա վիրավոր

Հուլիսի 8-ին, ժամը 19:17-ին տեղեկություն է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 43/10 շենքի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 01 OD 110 (վարորդ՝ 1993 թ. ծնված Ա. Ա.), «Hyundai Sonata» մակնիշի 71 TO 111 (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Թ.) և «Mersedes C» մակնիշի 88 TT 018 (վարորդ՝ Հ. Մ.) պետհամարնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ա.Ա.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա:

Տեսանյութեր

Լրահոս