Մարինացված բուլղարական պղպեղ
Բաղադրիչներ
1. Բուլղարական պղպեղ – 2 կգ
2. Շաքարավազ – 100 գ
3. Աղ – 1.5 ճ/գ
4. Բուսայուղ – 100 մլ
5. Քացախ (9 տոկոսանոց) – 100 գ
6. Ջուր – 1 լ
7. Կծու պղպեղ՝ ըստ ճաշակի – 2 հատ
Պատրաստման եղանակը
1. 2 կգ պղպեղը լավ լվանալ, մաքրել և յուրաքանչյուրը բաժանել 4-6 մասերի:
2. Կաթսայի մեջ լցնել 1 լ ջուր, հասցնել եռման, ավելացնել 100 գ շաքարավազ, 1.5 ճ/գ աղ, 100 գ քացախ և 100 գ բուսայուղ: Շարել նախապատրաստած պղպեղի կեսը: Ըստ ճաշակի կարելի է ավելացնել 1-2 կծու պղպեղ: Հասցնել եռման և եփել 3-5 րոպե:
3. Մարինադից հանել պղպեղը և շարել 3 լիտրանոց բանկայի մեջ: Մարինադի մեջ շարել մնացած պղպեղը, եփել 3-5 րոպե, ավելացնել բանկայի մեջ:
4. Մարինադը լցնել պղպեղի վրա, թողնել, որ սառչի և դնել սառնարանը: 2-3 օր անց պատրաստի մարինադը կարելի է մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը