
«Եթե Ռիհադ Մահրեզը չապացուցի հավատարմությունն ակումբին, ապա չի խաղա». Քրեյգ Շեքսպիր

Ալժիրցի կիսապաշտպանին սպասվում են կոշտ միջոցներ:
«Լեսթերի» գլխավոր մարզիչը պատմել է Մահրեզի հետ կապված իրավիճակի մասին, ով ավելի վաղ հայտարարել էր ակումբից հեռանալու ցանկության մասին:
«Ռիհադը պետք է պրոֆեսիոնալ լինի և մենք պետք է մեզ պրոֆեսիոնալ պահենք նրա հետ: Բայց ինչն ա վելի կարևոր. Մահրեզը պետք է ապացուցի իր հավատարմությունն ակումբին և ֆուտբոլիստներին:
Եթե նա այստեղ է, ուրեմն պետք է խաղա: Եթե նա ցույց չտա իր հավատարմությունը, ապա նա չի խաղա: Նա պայմանագիր ունի ակումբի հետ, նա պետք է դա հասկանա»,- հայտարարել է Շեքսպիրը Goal-ին:
Մահրեզի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալը», որը պատրաստ է նրա համար վճարել 40 մլն եվրո:
«Լեսթերը» չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին 57 մլն եվրոյից պակաս գնով:
Transfermarkt-ը 26-ամյա ալժիրցուն գնահատում է 30 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը