
«Ուզում էի 3 մլն եվրոյով գնել Լիոնել Մեսսիին, բայց նրան արդեն վերցրել էր «Բարսելոնան»». «Կարպատների» նախագահ

Պյոտր Դիմինսկին քիչ էր մնում կործաներ աստղին:
«Կարպատների» նախագահը պատմել է, թե ինչպես չի իրականացել Մեսսիին Ուկրաինա բերելու իր միտքը:
«Ես մի դեպք եմ ունեցել: Պատանեկան թիմերի աշխարհի առաջնությունում ես առաջին անգամ տեսա Մեսսիին: Զանգահարեցի ծանոթիս և ասացի. «Այստեղ մի տղա կա, եթե կա հնարավորություն, ես կուզենայի նրան գնել՝ ասենք 3 մլն եվրոյով»: Նա ինձ պատասխանեց, որ նրան արդեն վերցրել է «Բարսելոնան» 10 միլիոնով»,- հայտարարել է Դիմինսկին Sportarena-ին:
Մեսսին տեղափոխվել է «Բարսելոնա» «Նյուելս Օլդ Բոյզից» 2000 թվականին և հանդես է գալիս կատալոնացիների հիմնական կազմում 2004 թվականից:
Հուլիսի սկզբին Լեոն երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ՝ մինչև 2021 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը