«Հուսով ենք, որ Լուկակուն կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» և կօգնի մեզ հաղթել ԱՊԼ-ն». Խուան Մատա
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան հայտարարել է, որ ուրախ կլինի թիմում տեսնել «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, ում հետ նա խաղացել է «Չելսիում»:
«Մենք միասին խաղացել ենք «Չելսիում» և հեռանալուց հետո Լուկակուն շատ լավ մրցաշրջաններ է ունեցել այլ ակումբներում, որտեղ ապացուցել է իր տաղանդը: Նա լավ գիտի մեր մարզչին և շատ գոլեր է խփում, դրա համար մենք հուսով ենք, որ Լուկակուն կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» և կգնի մեզ հաղթել ԱՊԼ-ն»,- Մատային է մեջբերում Marca-ն:
Լուկակուն նախորդ մրցաշրջանում 39 խաղ է անցկացրել «Էվերթոնի» կազմում, որոնցում դարձել է 26 գոլի և 7 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը