
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նոր առաջարկ անել «Տոտենհեմին» Էրիկ Դայերի վերաբերյալ

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» նոր փորձ է ձեռնարկում «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերին ձեռք բերելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է տեղափոխվել «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, բայց այն բանից հետո, երբ մանկունյանցիներն առաջ անցան լոնդոնյան ակումբից Ռոմելու Լուկակուի համար պայքարում, քիչ հավանական է, որ «կապույտները» կվաճառեն Մատիչին «կարմիր սատանաներին»: Արդյունքում, «Մանչեսթեր Յունայթեդը» նորից ուշադրությունը սևեռել է Դայերի վրա:
Ավելի վաղ «Տոտենհեմը» մերժել է 1 առաջարկ, հասկացնելով, որ 23-ամյա ֆուտբոլիստը չի վաճառվում: Ըստ աղբյուրի տվյալների, նոր առաջարկը կարող է կազմել մոտ 50 մլն ֆունտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը