
Կոնտեն կարծում է, որ Լուկակուն դավաճանել է իրեն

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հիասթափված է «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու որոշումից:
«Չելսին» կրկնել է ֆուտբոլիստի վերաբերյալ 75 միլիոնանոց առաջարկը, սակայն Լուկակուն և նրա գործակալ Մինո Ռայոլան գերադասել են «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերակը:
Այս ամառ Կոնտեն մի քանի անգամ խոսել է ֆուտբոլիստի հետ: Մարզիչը վստահ է եղել, որ հարձակվողը մտադիր է վերադառնալ «Չելսի»: Լուկակուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» Կոնտեն համարում է դավաճանություն:
Գլխավոր տրանսֆերային նպատակի անհաջողությունից հետո Կոնտեն ուշադրությունը կենտրոնացրել է հարձակման ուժեղացման այլ տարբերակների՝ Ալվարո Մորատայի և Ֆերնանդո Լյորենտեի վրա:
Կոնտեն դեռ չի ստորագրել քառամյա պայմանագիրը, որն ակումբը առաջարկել է նրան նախորդ մրցաշրջանի ավարտին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը