Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. բախվել են 01-ն ու կվադրացիկլը. 13 և 14 տարեկան երեխաները մահացել են. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցի թիվ 15 տան դիմաց բախվել են ВАЗ 2101 մակնիշի 56 ՏՍ 272 համարանիշի ավտոմեքենան և կվադրացիկլը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կվադրացիկլի վրա գտնվող երեխաներից մեկը տեղում մահացել է, 2 հոգի էլ տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որոնցից մեկը, գիտակցության չգալով՝ նույնպես մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, այնուհետև ավտոմեքենան և կվադրացիկլը քարշակի միջոցով քննիչ Ա. Ասատրյանի հանձնարարությամբ տեղափոխել ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 01-ի վարորդի, վիրավորի և մահացածների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացած երեխաները Բերքանուշ գյուղից էին, մեկը 14-ամյա Հովհաննես Իսկանդարյանն էր, իսկ մյուսը՝ 13-ամյա Գոռ Խաչատրյանը, իսկ վիրավորը 13 տարեկան Երեմ Հախվերդյանն է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս