
ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են հուլիսի 9-ից Սիրիայի հարավում հրադադարի ռեժիմ հաստատել

Ռուսաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարավում հրադադար հաստատել հուլիսի 9-ին՝ Դամակոսի ժամանակով 12:00-ից: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ներկայացնելով ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքները:
«Այդ գոտում (Դերաա և Էլ-Կունեյտրա) կգործի հրադադարի ռեժիմ հուլիսի 9-ին՝ 12:00-ից: ԱՄՆ-ն պարտավորվել է հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը բոլոր խմբավորումների հետ, որոնք գտնվում են այնտեղ»,- ասել է Լավրովը: