Բաժիններ՝

Լեչոյի պատրաստման լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Լոլիկ – 6-8 հատ
2. Բուլղարական պղպեղ – 5 հատ
3. Սոխ – 2 հատ
4. Բուսայուղ – 0.5 բաժակ
5. Շաքարավազ – 2-3 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Հաստ հատակ ունեցող թավայի մեջ տաքացնել 0.5 բաժակ բուսայուղը և լցնել 2 հատ մանր կտրատած սոխը:

2. Քանի դեռ սոխը տապակվում է, կեղևազրկել լոլիկները և մանր կտրատել: Ավելացնել լոլիկները սոխին և շարունակել տապակելը: Մի քանի րոպե հետո աղ անել ըստ ճաշակի և ավելացնել մանր կտրատված կծու չիլին, խառնել և ավելացնել երկար կտրատված բուլղարական պղպեղը: Պղպեղները սուզել լոլիկների մեջ և ավելացնել 2-3 թ/գ շաքարավազը: Խառնել, ծածկել կափարիչով և եփել մինչև պղպեղի պատրաստ լինելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս