Բաժիններ՝

«Բացառությունը չի կարող բացասական ազդեցություն, ռիսկ չպարունակել էկոհամակարգի տեսակետից». Արծվիկ Մինասյանը` Սևանից հավելյալ ջրառի մասին

«Օրենքը նախատեսում է 170 մլն խմ, բայց նաև բացառություն է նախատեսել հավելյալ ջրառ իրականացնելու մասով: Սակայն շատ կարևոր է, որ այդ հավելյալը հիմնված լինի նաև օրենքով նախատեսված հիմքերի հստակ ձևակերպման վրա, այն լինի վերահսկելի տիրույթում և, բնականաբար, քանի որ օրենքից բացառություն է, կանոնից բացառություն է, իսկ բացառությունը չի կարող բացասական ազդեցություն, ռիսկ չպարունակել իր մեջ էկոհամակարգի տեսակետից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` նշելով, որ նախագծի մասին իր հայտնած կարծիքն ընդամենն իր պարտականությունն է որպես բնապահպանության նախարար, որպես պատասխանատու գերատեսչություններից մեկը:

Ըստ նրա` բուն օրենքի վերաբերյալ իրենք չեն ասել, որ այն պետք չէ: Մինասյանը նշեց, որ դա որոշում է կառավարության կոլեգիալ կազմը ու Ազգային ժողովը:

Ա.Մինասյանի խոսքով` նախատեսված էր 465 մլն խմ տարեկան մուտք ապահովել Սևան, բայց դա չի եղել: Նախարարը նշեց, որ կա դրույթ, որ տնտեսական խիստ անհրաժեշտությամբ, կամ արտակարգ իրավիճակներով պայմանավորված կարող է բացառություն նախատեսվել և ավել ջուր բացթողնվել, բայց այդ չափանիշները պետք է հստակեցվեն` որո՞նք են տնտեսական անհրաժեշտությունն ու արտակարգ իրավիճակը, որպեսզի հետագայում նման լարվածությունից կարողանան դուրս գալ: Նրա կարծիքով` Սևանի` որպես հանրային սեփականության, մասին որոշումներում պետք է մասնակից լինեն բոլորը:

«Որոշումը դիտարկել որպես ինտրիգ կառավարության անդամների կամ կոալիցիայի միջև ճեղք գտնելու, այդպես չի: Իրականում շատ ավելի լավ է, որ արդյունավետ քննարկում, տեսակետների բախում է տեղի ունենում: Դա պետք է ողջունել, ոչ թե քննադատության թիրախ դարձնել»,- նկատեց Ա.Մինասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս