Դդմիկի խավիար
Բաղադրիչներ
1. Դդմիկ – 1.5 կգ
2. Տոմատի մածուկ – 140 գ
3. Սոխ – 2 հատ
4. Քացախ (5 տոկոսանոց) – 1 ճ/գ
5. Աղ – 1 թ/գ
6. Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ
7. Շաքարավազ – 1 թ/գ
8. Բուսայուղ – 140 գ
Պատրաստման եղանակը
1. 1.5 կգ դդմիկը լվանալ, մաքրել և կտրատել 1-1.5 սմ հաստության շրջանակների:
2. Դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 20 րոպե:
3. 20 րոպե անց հանել ջեռոցից պատրաստի դդմիկը: Լավ մանրացնել դանակով:
4. Մանր կտրատել երկու սոխը: Թավայի մեջ լցնել 100 գ բուսայուղ, ավելացնել կտրատած սոխը և տապակել՝ մինչև թափանցիկ դառնալը:
5. Ավելացնել 140 գ տոմատի մածուկը, խառնել, ավելացնել մանրացրած դդմիկը և եփել մանր կրակի վրա՝ ժամանակ առ ժամանակ խառնելով մոտ 20 րոպե:
6. Դդմիկի խավիարը պատրաստ է, մնում է միայն համեմել այն: Խավիարին ավելացնել 1 թ/գ աղ, 0.5 թ/գ սև աղացած պղպեղ, 1 թ/գ շաքարավազ և 1 ճ/գ քացախ: Լավ խառնել, հանգցնել կրակը: Խավիարը պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը