Սևանա լճից հավելյալ 100 մլն խմ ջուր բաց թողնելու մասին նախագիծն ընդունվեց

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 77 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Դեմ քվեարկեցին «Ելք» խմբակցության նիստում ներկա պատգամավորները` Լենա Նազարյանը, Մանե Թանդիլյանը և Արտակ Զեյնալյանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ հուլիսի 6-ին ևս մեկ արտահերթ նստաշրջան է լինելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31