Արամ Հարությունյանը՝ Շորժայում ունեցած իր շինության մասին
«Ուզում եմ ընդամենն արձագանքել Շորժայում իմ ունեցած շինության վերաբերյալ մտքին, որը բնութագրվեց որպես առանձնատուն: Այն հիմնականում իրենից ներկայացնում է մետաղական թեթև կոնստրուկցիա՝ տեղափոխման հնարավորությամբ, որին լճի բարձրացման վտանգ չի սպառնում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում Սևանից հավելյալ 100 մլն խմ ջրառի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը` արձագանքելով «Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանի մեղադրանքներին, որ Հարությունյանի տունը գտնվում է 1900 մ նիշի վրա և ջրի մակարդակի բարձրացումը կխանգարի շինությանը:
Ըստ Հարությունյանի` լինելով ոչ հիմնական կառույց, առանձնատունն անհրաժեշտության դեպքում կարղ է տեղափոխվել ցանկացած նիշի: