
«Այս Սահմանադրությունը սահմանափակում է կյանքի ամենակարևոր բաղադրիչը». Ազատ Արշակյան

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ՀՀ նոր Սահմանադրությունն էապես կրճատում է հայկական պետության ինքնիշխանությունը և լիարժեքությունը. «Այս օրենքով ժողովրդավարությունը սահմանափակված է, գլխավոր թիրախը մրցակցությունն է։ Այս Սահմանադրությունը սահմանափակում է կյանքի ամենակարևոր բաղադրիչը՝ մրցակցությունը»։
Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է հավասարակշռեն և հակակշռեն իրար, ինչն ամրագրված չէ այս Սահմանադրության մեջ. ««Հակակշիռ» բառը հանված է։ Երկրորդ կարևոր բանն այն է, որ ԱԺ-ում արգելված է մրցակցությունը։ Կայուն մեծամասնությունը ենթադրում է, որ մրցակցությունը երկրորդական, ձևական է»։
Հետևաբար՝ այս երկու կետը նա համարում է ապապետականացման ծրագիր։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։